Դեռևս արձանագրված չէ Արմավիրի մարզի մահվան դեպքերի պատճառաբանական կապը Արևմտյան Նեղոսի տենդի հետ. ԱՆ

Դեռևս արձանագրված չէ Արմավիրի մարզի մահվան դեպքերի պատճառաբանական կապը Արևմտյան Նեղոսի տենդի հետ. ԱՆ

Առողջապահության նախարարությունը անդրադարձել է լրատվական կայքերից մեկի հրապարակած տեղեկատվությանը, ըստ որի «Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել»՝ տեղեկացնելով, որ լուրը հաստատված չէ, քանի որ դեռևս արձանագրված չէ մահվան դեպքերի պատճառաբանական կապը հիվանդության հետ։

 

«ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը ամեն շաբաթ թարմացնում է Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակի մասին տեղեկատվությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում