Մակրոնն ու Զելենսկին 1 ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկ ժամ տևողությամբ հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկերոջ՝ Էմանուել Մակրոնի հետ: Նրանք քննարկել են ռազմաճակատում տիրող իրավիճակը և երկրների միջև պաշտպանական համագործակցությունը:
«Էմանուել Մակրոնի հետ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում մանրամասն և արդյունավետ քննարկել ենք Ուկրաինայի և Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակցությունը: Ես մանրամասն տեղեկացրել եմ նրան ճակատում տիրող իրավիճակի մասին»,- գրել է Զելենսկին իր «Տելեգրամ-ալիք»-ում։
Նա նշել է, որ առանձին ուշադրությամբ խոսել են «Խաղաղության բանաձև»-ի, դրա իրականացմանն ուղղված հետագա քայլերի մասին:
Կարծիքներ