Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Լեհաստան

Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Լեհաստան

Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հաջորդ շաբաթ պաշտոնական այցով կմեկնի Լեհաստան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Սամվել Մկրտչյանը հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի շրջանակում:

«Հայաստանի և Լեհաստանի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Անցած տարի կրկին որոշ դադարից հետո կայացավ ՀՀ արտգործնախարարի այցը Լեհաստան: Եվ հաջորդ շաբաթ կկայանա Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Լեհաստան»,-ասաց դեսպանը:

Դեսպանը շատ կարևորեց, որ բարձր մակարդակի վրա գտնվող քաղաքական երկխոսության շրջանակները, բովանդակությունը համալրվի նաև տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացմամբ:

Նա ընդգծեց՝ Հայաստանի և Լեհաստանի հարաբերությունները կարևոր են ոչ միայն երկկողմ, այլ նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների ենթատեքստում:

«Եվ գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ պարբերաբար ստանում ենք Լեհաստանի աջակցությունը նաև Հայաստան-ԵՄ օրակարգային խնդիրների շրջանակում»,-նշեց Մկրտչյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում