Դահուկավազորդ Միքայել Միքայելյանը Մ23 աշխարհի առաջնության 15 կմ ազատ ոճում գրավել է 8-րդ տեղը

Դահուկավազորդ Միքայել Միքայելյանը Մ23 աշխարհի առաջնության 15 կմ ազատ ոճում գրավել է 8-րդ տեղը

Հայաստանի առաջատար դահուկավազորդ Միքայել Միքայելյանը Մ23 տարեկանների աշխարհի առաջնության 15 կմ ազատ ոճում գրավել է 8-րդ տեղը:

Ֆինլանդիայում անցկացվող առաջնությունում հայ մարզիկը գրանցել է 36 րոպե 17վայրկյան արդյունք: Առաջնությանը մասնակցել է 30 պետության 71 մասնակից:

Միքայելյանը զիջել է մարզաձևի գերտերություն համարվող երկրների մարզիկներին, ինչպիսիք են Ռուսաստանը, Գերմանիան, Նորվեգիան, Շվեդիան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում