Վստահեցնում եմ, որ քննություն տեղի է ունենալու, բոլորը պատասխանելու են հանձնաժողովի հարցերին․ Ալեքսանյան
Եվս մեկ անգամ փաստում եմ, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը լսելու է բոլոր այն զինծառայողներին ու կամավորներին, ում պատերազմի օրերին քարոզել են, թե «Նիկոլը հողերը տվել է, կռվելն իմաստ չունի», հանձնաժողովը իդենտիֆիկացնելու է այդ քարոզը տարածներին, նրանց բարեկամական, ընկերական ու որ ամենակարևորն է՝ քաղաքական կապերը, որովհետև պարզ տրամաբանությունը հուշում է, որ այդ քարոզը տարել են մարդիկ, ովքեր նպատակ են ունեցել բանակը տանել պարտության ու նաև այդ պարտության մեջ նշանակել մեղավոր, հետո էլ փորձել այդ «մեղավորին» հեռացնելով գալ իշխանության ու շարունակել այն, ինչը կիսատ էին թողել 2018-ին։
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Հանձնաժողովը, իհարկե, քննելու է նաև դաշնակցական Գեղամ Մանուկյանի եղբոր պատասխանատվության ներքո Հադրութի անկումը, ընդդիմադիր ցույցերի մասնակից գեներալ Տիրան Խաչատրյանի պատասխանատվության տակ գտնված Ջաբրաիլի ուղղության ճեղքումը։
Հասկանում եմ, որ սա նյարդային ջղաձգումների մեջ է գցում որոշ ելուզակների, որոնք այդ ջղաձգումների արդյունքում բերանով ինչ-որ անկանոն շարժումներ են անում, բայց վստահեցնում եմ, որ քննություն տեղի է ունենալու, բոլորը պատասխանելու են հանձնաժողովի հարցերին, ինչքան էլ որ թե՛ դրանից, թե թալանի պետականացումից վախի ու ցնցումների մեջ ընկած անկանոն ջղաձգումների մեջ չգցեն իրենք իրենց»,-գրել է նա։
Կարծիքներ