ԵԽ պատվիրակությունն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս
Եվրախորհրդի բարձրաստիճան պատվիրակությունն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը 7 ամիս է՝ արգելափակված է։
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը։
«Այցը հնարավորություն էր ավելի լավ հասկանալու իրավիճակը տեղում՝ ԼՂ բնակչության մարդու իրավունքների լուրջ խախտումներով և մարդասիրական հետևանքներով»,-գրել է նա:
Կարծիքներ