Ադրբեջանի ԶՈՒ-ն ականանետից կրակ է բացել Մաճկալաշեն գյուղի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ
Ադրբեջանի ԶՈՒ-ն հուլիսի 7-ի ժամը 19:00-ից ժամը 19։26֊ն ընկած ժամանակահատվածում Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից և 60 մմ տրամաչափի ականանետից կրակ բացելով Մաճկալաշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, հայկական կողմում տուժածներ չկան։
Ըստ աղբյուրի՝ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Կարծիքներ