Ֆրանսիայում չորս օրում 16 մարդ կալանավորվել է հակասեմիտական գործողությունների համար

Ֆրանսիայում չորս օրում 16 մարդ կալանավորվել է հակասեմիտական գործողությունների համար

Ֆրանսիական ոստիկանությունը չորս օրվա ընթացքում 16 մարդու է ձերբակալել հակահրեական տարբեր գործողությունների համար։ Այս մասին TMC հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը :

«Շաբաթ օրվանից Ֆրանսիայում հակահրեականության շուրջ 50 դեպք է գրանցվել,- ասել է Դարմանինը։- Իրավապահ մարմինները ձերբակալել են 16 մարդու։

Ավելի վաղ ՆԳՆ ղեկավարը կարգադրել էր սինագոգները, հրեական ուսումնական հաստատությունները, համայնքային կենտրոնները և նմանատիպ այլ օբյեկտներ մտցնել ուժեղացված անվտանգության ներքո։ Ընդհանուր առմամբ, լրացուցիչ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել Ֆրանսիայի ավելի քան 500 օբյեկտների նկատմամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում