Գաբրիել Սարգսյանը կես միավոր է զիջում Եվրոպայի առաջնության առաջատարներին
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայում ընթացող առաջնությունում կայացել են 4-րդ տուրի պարտիաները: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից հաղթանակ տոնել են Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը: Պարտվել են Հայկ Մարտիրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը, իսկ իրենց պարտիան ոչ-ոքի են ավարտել Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը:
Այժմ Գաբրիել Սարգսյանն ունի 3,5 միավոր և կես միավոր է զիջում առաջատարներին: Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Շանթ Սարգսյանն ունեն 3 միավոր: Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 11 տուրից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը100 հազար եվրո է: Հայաստանն այս մրցաշարում ունի 13 մասնակից:
Կարծիքներ