Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Արցախում ադրբեջանական դիվերսիոն հարձակմանը
«Ցավում ենք մարտի 5-ին տեղի ունեցած լուրջ միջադեպի զոհերի համար»:
Այդ մասին երեկ կայացած ճեպազրույցում ասել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ նշելով, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության տակ գտնվող գոտում` Լաչինի միջանցքի մոտով անցնելիս ոստիկանական մեքենան ադրբեջանական ուժերի կողմից հարձակման է ենթարկվել:
«Կարևոր է, որ լույս սփռվի փաստերի վրա։ Մենք կոչ ենք անում խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,- նշել է նա։
Մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ էր բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Զոհվել էր ոստիկանության 3 ծառայող, 1 ծառայող էլ՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում, նրա վիճակը գնահատվում է ծանր:
Կարծիքներ