Սաուդյան Արաբիան բարձրացրել է մայիսին՝ Ասիա նավթի մատակարարումների գները

Սաուդյան Արաբիան բարձրացրել է մայիսին՝ Ասիա նավթի մատակարարումների գները

Սաուդյան Արաբիայի «Saudi Aramco» ազգային նավթային ընկերությունը բարձրացրել է Ասիայի գնորդների համար մայիսին նավթի մատակարարումների գները ՝ արդյունահանումը կրճատելու «ՕՊԵԿ+»-ի (Նավթ արտադրող երկրների կազմակերպություն)  որոշումից հետո: 

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ապրիլի 5-ին  հայտնել Է Bloomberg գործակալությունը։

Ըստ աղբյուրի ՝ գների բարձրացումն ազդել է ասիական շուկա մատակարարվող նավթի բոլոր տեսակների վրա։ Մասնավորապես, «Arab Light» տեսակի գինը կբարձրանա 0,3 դոլարով ՝ ապրիլյան մատակարարումների ընթացիկ գների համեմատ։ Այն մեկ բարելի դիմաց 2,8 դոլարով բարձր կլինի «Oman/Dubai»-ի արժեքից։

Գործակալությունը հայտնում է, որ «ՕՊԵԿ+»- ի որոշումից առաջ շուկաներն ակնկալում էին «Arab Light» տեսակի նավթի գների 0,43 դոլարով նվազում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում