Չինաստանում հանքահորում տեղի ունեցած վթարի հետևանքով 19 մարդ արգելափակվել է, առնվազն մեկ մարդ՝ զոհվել

Չինաստանում հանքահորում տեղի ունեցած վթարի հետևանքով 19 մարդ արգելափակվել է, առնվազն մեկ մարդ՝ զոհվել

Առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս 19-ը արգելափակվել է շաբաթ օրը Չինաստանի ածխահանքերից մեկի հեղեղման հետևանքով: Այս մասին հայտնում է երկրի կենտրոնական հեռուստաընկերությունը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

Փլուզման պահին հանքավայրում 21 մարդ է եղել: Նրանցից մեկին հաջողվել է ջրի երես դուրս գալ: Նրա վիճակը ծանր է:

Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են ընթանում: Ճշտվում են պատահարի մանրամասները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում