Իրանում կորոնավիրուսի հինգերորդ ալիքի պատճառով հնգօրյա լոքդաուն է հայտարարվել
Իրանի իշխանությունները հնգօրյա լոքդաուն են հայտարարել: Կորոնավիրուսային իրավիճակի վատթարացման պատճառով այդ ժամանակահատվածում շրջանների միջև տեղաշարժն արգելվում է՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
Նշվում է, որ տեղաշարժի սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն վաղվանից: Բոլոր հաստատությունները, գրասենյակներն ու բանկերը կդադարեցնեն իրենց աշխատանքը:
Այսօրվա դրությամբ՝ Իրանում կորոնավիրուսից մահացել է 97208 մարդ: Վարակվածների թիվը գերազանցում է 4 մլն 300 հազարը:
Կարծիքներ