Կցանկանայի ներողություն խնդրել մեր հարևան ժողովրդից. Սալոմե Զուրաբիշվիլի

Կցանկանայի ներողություն խնդրել մեր հարևան ժողովրդից. Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստան-Հայաստան ֆուտբոլային պատասխան խաղից հետո վրացի երկրպագուները առարկաներ են նետել հայ երկրպագուների ուղղությամբ, ինչը մեծ աղմուկ է առաջացրել թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում: 

Միջադեպի վերաբերյալ կարծիք է հայտնել Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

«Որպես դեռևս լեգիտիմ նախագահ՝ ես կցանկանայի ներողություն խնդրել մեր հարևան ժողովրդից՝ մեր որոշ ոչ քաղաքակիրթ քաղաքացիների անպարկեշտ պահվածքի համար: 

Մենք կանք և կլինենք բարի հարևանական տրամադրված պետություններ, հնագույն քրիստոնեական կրոնի տեր ազգություններ և կապրենք խաղաղ եվրոպական կովկասում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Զուրաբիշվիլին:

Հիշեցնենք՝ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆան շարժումը ևս ներողություն է խնդրել հայ ֆուտբոլասերներից՝ Թբիլիսիում կայացած Վրաստան-Հայաստան խաղի ժամանակ վրացի երկրպագուների խմբի սադրիչ պահվածքի համար:

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային խաղերի պատասխան հանդիպմանը Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին հյուրընկալվել էր Վրաստանի հավաքականին ու պարտվել 6:1 հաշվով:

Խաղի ավարտից հետո վրացի երկրպագուների մի խումբ մտել էր խաղադաշտ, վազել դեպի հայ երկրպագուների սեկցիա և պլաստիկե ու մետաղական տարաներ նետել նրանց ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում