ԱՄՆ-ն «թռչող ափսեի» տեսքով լուսնագնաց է ստեղծել
Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները «թռչող ափսեի» տեսքով ամենագնաց ռովեր են մշակել, որը կարող է ընթանալ Լուսնի և աստղակերպերի անհարթ մակերևույթներով: Այս մասին դեկտեմբերի 29-ին հայտնել է ScienceAlert-ը։
Սարքը սնուցվելու է էլեկտրական դաշտով, որն առաջանում է Արեգակի և շրջակա պլազմայի անմիջական ազդեցության շնորհիվ։ Մթնոլորտի բացակայության դեպքում արևի նման ազդեցությունը ստեղծում է լիցք, որը կարող է փոշին լուսնի մակերևույթից բարձրացնել ավելի քան մեկ մետր, և այդ էներգիան կարելի է օգտագործել:
Ըստ հեղինակների՝ իրենց մշակումը կօգնի ուսումնասիրել մեծ աստղակերպերի և Լուսնի քարքարոտ մակերեսները մոտ տարածությունից։
Կարծիքներ