Ուսումնասիրում ենք Հայ առաքելական եկեղեցուն պատկանող գույքերը, որոնք ազատված են հարկերից. Ծովինար Վարդանյան
«Թեև դեռ շրջանառության մեջ չկա Եկեղեցուն հարկելու վերաբերյալ որևէ նախագիծ, սակայն ես ու իր գործընկերներս աշխատում ենք այդ ուղղությամբ»:
Այս մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանւբ:
Վերջինս նշել էր, որ հայ առաքելական եկեղեցին հարկվում է:
«Պարոն Թունյան, շատերդ անընդհատ ասում եք՝ իբր Եկեղեցին չի հարկվում: Եկեղեցին հարկվում է: Ուրիշ բան, որ մենք ունենք առանձին բացառություններ Եկեղեցու մասով՝ Մայր Աթոռին հանձնված մշակութային, կրոնական արժեքների, ժառանգության, անշարժ գույքից և հարկերից ազատման մասով:
Բա ի՞նչ անենք, էդ էլ հարկե՞նք: Մեկ էլ ծիսական պարագաների հարցն է: Եկամտահարկով էլ են հարկվում մարդիկ, ներմուծումներով էլ, եթե դրանք ծիսական պարագաներ չեն»,-ասել էր Մինասյանը:
«Ես չեմ ասել՝ չի հարկվում»,- հակադարձել է պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Ծովինար Վարդանյանը, խնդրելով իրեն արձագանքելու հնարավորություն տալ, նշել է.
«Նախ՝ եկեք հասկանանք, թե ինչ ենք հասկանում Եկեղեցի ասելով: Եկեղեցու հոգևոր ծառայողները գուցե վճարում են եկամտահարկ, և դա նորմալ է, ինչ վերաբերում է գույքերին, այս պահին մենք ուսումնասիրում ենք Եկեղեցու տնօրինության տակ գտնվող հազարավոր գույքեր: Խոսքը վանքերի մասին չէ, այլ առևտրային, հասարակական տարածքների, տարբեր արտադրական տարածքների, տների:
Սրանք ուսումնասիրվում են, և կգա ժամանակ, որ նախաձեռնությունը կունենա իր տրամաբանական ելքը, և կունենանք նախագիծ: Խնդրում եմ՝ երբ խոսում եք հարկվել-չհարկվելու մասին, առանձին հարկատեսակների մասին խոսել»:
Դիմելով Արծվիկ Մինասյանին՝ պատգամավորը նշել է՝ ինքն ու գործընկերները շատ լավ գիտեն, որ հազարավոր գույքեր չեն հարկվում:
Կարծիքներ