Հյուսիսային Օսիայում երկու դպրոցական է խեղդվել լճի վրա սահնակով սահելիս
Հետաքննիչները ստուգում են անցկացնում երկու դպրոցականների զոհվելու փաստով, որոնց մարմինները հայտնաբերել են Հյուսիսային Օսիայի Մոզդոկի շրջանում գտնվող լճի հատակում:
Հանրապետության քննչական կոմիտեի հետաքննչական վարչության մամուլի ծառայությունը դեկտեմբերի 28-ին հաղորդել Է, որ դեկտեմբերի 27-ի ցերեկը Մոզդոկի շրջանում 13 եւ 14 տարեկան երկու դպրոցականներ գնացել են սահնակով սահելու եւ չեն վերադարձել:
Որոնումների ընթացքում նրանց մարմինները, առանց բռնի մահվան նշանների, գիշերը գտել են լճի հատակում, որը գտնվում Է գյուղի ծայրին: Նախնական տվյալներով՝ դպրոցականները սահնակով սահելիս գլորվել են սառույցի տակ եւ խեղդվել: Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են: Այս փաստով կազմակերպվել Է դատավարական ստուգում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ