Կազանում 5 մարդ թունավորվել է շմոլ գազից

Կազանում 5 մարդ թունավորվել է շմոլ գազից

Կազանի առանձնատանը շմոլ գազից թունավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Երկուսը տեղափոխվել են հիվանդանոց, զոհեր չկան։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են Թաթարստանի ԱԻՆ գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունից։

2021 թվականին և 2003 թվականին ծնված աղջիկները համապատասխանաբար միջին ծանրության և թեթև թունավորումներով տեղափոխվել են բուժհաստատություն։ 1975 և 1999 թվականներին ծնված կանայք և 2007 թվականին ծնված մի աղջիկ հրաժարվել են հոսպիտալացումից։

Միջադեպի պատճառը պարզվում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում