Ճապոնիան և ԱՄՆ-ը մտադիր են ամրապնդել պաշտպանական ոլորտի արտադրության համատեղ համակարգը
Ճապոնիան և ԱՄՆ-ը մտադիր են ամրապնդել պաշտպանական ոլորտի արտադրության համատեղ համակարգը, քանի որ ԱՄՆ-ում արտադրական հզորությունները մեծ ծանրաբեռնվածություն են զգում Ուկրաինային շարունակվող ռազմական աջակցության պատճառով: Այս մասին հայտնել է Յոմիուրի թերթը:
Նշվում է, որ հարցը կքննարկվի ապրիլին՝ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի՝ Վաշինգտոն կատարելիք այցի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ նրա հանդիպման ընթացքում:
Առաջին հերթին կողմերը ցանկանում են ամրապնդել համագործակցությունը պաշտպանական ձեռնարկությունների միջև, քանի որ ԱՄՆ-ն ճգնաժամի զգացողություն ունի, որ կարող է սպառվել հրետանային արկերի և հրթիռների պաշարները՝ Ուկրաինային երկարատև աջակցության պատճառով:
Կարծիքներ