Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 17 530 նոր դեպք, մահացել է 39 քաղաքացի

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 17 530 նոր դեպք, մահացել է 39 քաղաքացի

Հունվարի 26-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 17 530 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 5087 մարդ, մահացել է 39 պացիենտ:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 092 684 դեպք, որից ապաքինվել է 977 832 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 14 813 է:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 78 172 փորձարկում, այդ թվում 46 900-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 31 272-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը 22.42% է, վերջին 14 օրվանը՝ 15.32%, վերջին 7 օրվանը՝ 19.58%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 676 520 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 7 661 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 32 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4651 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 2023 անձ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում