Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է մշակել ռուսական էլիտաների և նրանց ընտանիքների անդամների դեմ

Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է մշակել ռուսական էլիտաների և նրանց ընտանիքների անդամների դեմ

ԱՄՆ-ի կառավարությունը պատրաստել է ՌԴ-ի էլիտաների ներկայացուցիչների և նրանց ընտանիքների անդամների պատժամիջոցային ցուցակները՝ Ուկրաինայի նկատմամբ ռուսական ագրեսիայի դեպքում: Այս մասին երկուշաբթի լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ՝ մեկնաբանելով արեւմտյան մամուլի հրապարակումներն ամերիկյան վարչակազմի կողմից հիշատակված ցանկերի մշակման մասին։

«Կարող եմ հաստատել, որ մենք պատժամիջոցների կոնկրետ փաթեթներ ենք մշակել ինչպես ռուսական էլիտաների ներկայացուցիչների, այնպես էլ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ, եթե Ռուսաստանը Ուկրաինա ներխուժի», – հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը։

«Այն անձինք, որոնց մենք նշել ենք, մտնում են Կրեմլի մերձավոր շրջանակի մեջ, ինչպես նաեւ դեր են խաղում [Ռուսաստանի] կառավարության կողմից որոշումների մշակման գործում կամ առնվազն ներգրավված են Կրեմլի ապակայունացնող պահվածքին։ Այդ անձանցից շատերը հատկապես խոցելի թիրախներ են Արևմուտքի հետ իրենց խորը ֆինանսական կապերի պատճառով»,- պնդում է Փսակին։ Այդ ցուցակներում ընդգրկված անձանց անունները նա չի նշել։

Նա հիշեցրել է, ավելի վաղ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները, այդ թվում ՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը, արդեն զգուշացրել էին Ռուսաստանի ՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամության մասին, որոնք զգալիորեն դուրս են գալիս այն սահմանափակումների շրջանակներից, որոնք Վաշինգտոնը կիրառել էր 2014 թվականին:

«Մենք կոնկրետ պատժամիջոցներ ենք մշակել ինչպես ռուսական էլիտաների ներկայացուցիչների, այնպես էլ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ», – ասել է Փսակին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում