Փաշինյանն անդրադարձավ ԵԱՏՄ երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձյալ կարևորեց Եվրասիական տնտեսական միության անդամ մի շարք երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման հարցը, որն առաջացել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված: Այս մասին Փաշինյանն ասաց ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի առցանց նիստում ունեցած իր ելույթում:
«ԵԱՏՄ անդամ երկրների հետ սահմաններ չունենալը Հայաստանի համար ստեղծում է որոշ դժվարություններ: Առանց խոչընդոտների ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները ԵԱՏՄ պետությունների հետ մեզ համար ունի հիմնային կարևորություն: Այս ոլորտում արգելափակումները մեզ համար առավել զգայուն են, այդ պատճառով այսօր արդիական նշանակություն ունի Հայաստանի քաղաքացիների համար ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքի վերացման համար պայմանների ստեղծումը»,- ասաց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը 2020թ. վերջին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում իր երախտագիտությունը հայտնեց Բելառուսի նախագահին` տարվա ընթացքում միության արդյունավետ և օգտակար նախագահության համար:
Կարծիքներ