Այգեշատի Թարգմանչաց և Փարպիի Ծիրանավոր եկեղեցիների վերականգնման աշխատանքներն ավարտվել են
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով ՀՀ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի Թարգմանչաց (7-րդ դար) և Արագածոտնի մարզի Փարպի գյուղի Ծիրանավոր (5-րդ դար) եկեղեցիների վերականգնման՝ 2023 թվականի համար նախատեսված աշխատանքներն ավարտվել են։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները հերթական անգամ այցելել են հուշարձանների տարածքներ՝ հեղինակային և տեխնիկական հսկողության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ աշխատանքների արդյունքներին ծանոթանալու համար։
Երկու վաղքրիստոնեական եկեղեցիների վերականգնման աշխատանքները 2024 թվականին մեծ թափով կշարունակվեն. դրանք նախատեսվում է ավարտել 2025-2026 թթ.։ Վերականգնող-շինարարների հետ պայմանագրերը շարունակական են։
Հիշեցնենք, որ Այգեշատի Թարգմանչաց կամ Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները պետական պատվերով սկսվել էին 2012 թվականից և ընդհատվել 2017 թվականին՝ անբավարար միջոցների պատճառով։ Փարպիի Ծիրանավոր եկեղեցի-ամրոցի վերականգնումը սկսվել է 2023 թվականին։
Կարծիքներ