Պուտինն ասել է, որ պատրաստ է աջակցել ղրղզա-տաջիկական հակամարտության կարգավորմանը
Իրադրությունը տաջիկա-ղրղզական սահմանին դարձյալ լարված է: Այսօր կայացել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է երկու երկրի սահմանային իրավիճակը, հայտնում է ТАСС-ը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է միջնորդել Ղրղզստանի ու Տաջիկստանի միջև ռազմական բախման կարգավորմանը: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ռուսաստանի արտգործնախարարությունն էլ հայտարարել է, որ Մոսկվան տագնապով է հետևում երկու պետության սահմանային զինված բախմանը և կողմերին առաջարկում է բոլոր հակասությունները լուծել բացառապես բանակցությունների սեղանի շուրջ:
Ըստ վերջին տեղեկությունների՝ սահմանային վիճելի տարածքում ջրի բաշխման կետի շուրջ սկսված զինված բախման ժամանակ ղրղզական կողմի զոհերի թիվն անցել է 3 տասնյակը, վիրավորների թիվը՝ 154-ը:
Կարծիքներ