Դալայ Լաման կոչ է արել զբաղվել «հույզերի հիգիենայով»
Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման կոչ է արել սովորել աշխատել սեփական բացասական հույզերի հետ՝ կիրառելով դարավոր փորձը «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ հունիսի 20-ին Դալայ Լաման անցկացրել առցանց հանդիպում գիտնականների ու փիլիսոփաների հետ: Նա խոսել է կենսունակության և կարեկցանքի, ինչպես նաև այդպիսի հարցերում գիտության դերի մասին:
«Ինչպես մենք ունենք մարմնի հիգիենա, նույնպես պետք է ունենանք հույզերի հիգիենա»,-առցանց հանդիպմանն ասել է նա: Դալայ Լաման ընդգծել է, որ բացասական հույզերի մասին մանրամասն նկարագրված է հին հնդկական կրոնական գրքերում: Բացասական հույզերի հետ աշխատանքը, նրա կարծիքով, գիտակցաբար պետք է ուղղորդվի մարդու մտքի հետ միասին: Դալայ Լաման առաջարկել է այդ հարցը ներառել ժամանակակից կրթական ծրագրում:
«Ցավոք, հիմա կրթությունը ժամանակ է հատկացնում կյանքի նյութական կողմի վրա՝ մոռանալով հոգևորը»,-ասել է Դալայ Լաման:
Կարծիքներ