«Փյունիկ»-«Զենիթ» խաղը չեղարկվել է

«Փյունիկ»-«Զենիթ» խաղը չեղարկվել է

Փետրվարի 12-ին պետք է կայանար ընկերական հանդիպում «Փյունիկի» և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» միջև։ Ինչպես հայտնում է «Փյունիկի» պաշտոնական կայքը, ռուսական ակումբի հետ խաղը չեղարկվել է։

«Հնարավոր զարգացումների՝ հավանական ընկերական խաղ անցկացնելու վերաբերյալ կհայտնենք լրացուցիչ»,- ասվում է հայտարարությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում