Գյումրի-Հովունի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. կան տուժաներ

Գյումրի-Հովունի ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. կան տուժաներ

Հոկտեմբերի 9-ին, ժամը 20։48-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Հովունի ավտոճանապարհի մոտ 2 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1999 թ.) բախվել է արտաքին լուսավորության սյանը՝ կոտրել այն և գլորվել ձորը (մոտ 20 մ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Ս.-ն և ուղևոր Դ. Ս.-ն (ծնված 2001 թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում