Կենսական է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակման և էթնիկ զտումների մասին օբյեկտիվ լուսաբանումը մամուլում. ԱԳՆ խոսնակ

Կենսական է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակման և էթնիկ զտումների մասին օբյեկտիվ լուսաբանումը մամուլում. ԱԳՆ խոսնակ

Միջազգային մամուլում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական հարձակման մասին սեպտեմբերին 1000 հրապարակում է եղել, հոկտեմբերին՝ 800, ներառյալ իրենց հայրենիքը լքած 100 հազար մարդկանց սրտակեղեք պատմությունները:

Այս մասին իր «X»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

«Կենսական է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակման և դրա հետևանքով էթնիկ զտումների մասին օբյեկտիվ լուսաբանումը մամուլում»,- գրել է նա։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում