«Վեոլիա ջուր» ընկերությունը չի կատարում իր պարտավորությունները. Գորիսի համայնքապետարան
«Վեոլիա ջուր» ընկերությունը չի կատարում իր պարտավորությունները. քաղաքն ու սահմանամերձ բնակավայրերը ջրազրկված են:
Այս մասին հայտարարություն է տարածել Գորիսի համայնքապետարանը:
««Վեոլիա ջուր» ընկերությունը գրեթե ամեն օր՝ առանց զգուշացման, կատարում է ջրանջատումներ. ամառվա այս շոգ օրերին ջրանջատումների պատճառով՝ Գորիսի համայնքապետարան բազմաթիվ քաղաքացիներ են դիմում՝ հայտնելով իրենց դժգոհությունները:
Ընկերությունում հեռախոսազանգարին չեն պատասխանում, որևէ կերպ քաղաքացիներին սպառիչ պատասխան չի տրվում:
Թեև Գորիսի համայնքապետարանը չունի որևէ իրավասություն ընկերության գործունեությունը վերահսկելու համար, սակայն, բազմաթիվ բնակիչների դժգոհությունները հաշվի առնելով, հորդորում ենք հետևողական լինել խնդրի լուծման հարցում, հակառակ դեպքում՝ համայնքապետարանը հանդես կգա առավել կոշտ դիրքորոշմամբ»,-նշված է հայտարարության մեջ:
Կարծիքներ