Ինդոնեզիան G20-ին առաջարկում է միավորել նախարարությունները պարենային ճգնաժամի դեմ պայքարի համար
Քսանի խումբը (G20) կարող Է ստեղծել ֆինանսների եւ գյուղատնտեսության միասնական նախարարություններ պարենային ճգնաժամի դեմ պայքարի համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 15-ին այդ մասին հայտարարել Է Ինդոնեզիայի ֆինանսական գերատեսչության ղեկավար Սրի Ինդրավաթին, որը նախագահում Է G20-ի երկրների ֆինանսների նախարարների եւ Կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումը, որը տեղի Է ունենում Ինդոնեզիայում:
Reuters գործակալության տվյալներով՝ G20-ի նախարաները եւ Կենտրոնական բանկերի ղեկավարները նաեւ նշել են հիմնական խնդիրները եւ ձեւակերպել կոնկրետ քայլեր՝ նպատակաուղղված պարենային ճգնաժամի դեմ պայքարին: Միեւնույն ժամանակ Ինդրավաթին ընդգծել Է, որ պարարտանյութերի շուկայում իրադրության վատթարացումը կարող Է կանխապես տարիներով սաստկացնել պարենային ճգնաժամը:
Ինդոնեզիայի գերատեսչության ղեկավարը նաեւ վստահություն Է հայտնել, որ «աշխարհը սովի կհանդիպի պատերազմի, արտահանական սահմանափակումների եւ համավարակի շարունակվող ազդեցության ֆոնին»: Քսանի խմբի (G20) ֆինանսների նախարարների եւ Կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումը տեղի Է ունենում հուլիսի 15 – 16-ը Բալիում (Ինդոնեզիա), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ