Իսրայելի ԱԳ նախարարն առաջին անգամ այցով ժամանել է Աաբական Միացյալ Էմիրություններ

Իսրայելի ԱԳ նախարարն առաջին անգամ այցով ժամանել է Աաբական Միացյալ Էմիրություններ

Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը հունիսի 29-ին պատմության մեջ առաջին պաշտոնական այցով ժամանել Է Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)՝ որպես ԱՄԷ-ի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար շեյխ Զայիդ Ալ Նահայանի հյուր: Այդ մասին հայտնում Է Իսրայելի Kan պետական ռադիոկայանը:

Ռադիոկայանի տվյալներով՝ Լապիդի երկօրյա այցի ընթացքում կկայանան Աբու Դաբիում Իսրայելի դեպանության եւ Դուբայում հրեական պետության գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական աարարողությունները: Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ինքը հունիսի 29-ին Twitter-ում զետեղված հրապարակման մեջ ԱՄԷ սկսվող այցը բնորոշել Է որպես պատմական:

2020 թվականի սեպտեմբերի 15-ին Վաշինգտոնում իսրայելական կողմն ԱՄՆ-ի ակտիվ միջնորդությամբ ստորագրել Է փաստաթղթեր ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ հարաբերությունների նորմալացման շուրջը: Մինչեւ այդ համաձայնագրերի կնքումը հրեական պետությունն արաբական երկրներից դիվանագիտական հարաբերություններ Էին հաստատված սոսկ Եգիպտոսի եւ Հորդանանի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում