Կիլիան Մբապեն ներողություն է խնդրել երկրպագուներից
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Կիլիան Մբապեն ներողություն է խնդրել երկրպագուներից:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆի Ֆրանսիա-Շվեյցարիա խաղի հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով, որտեղ վերջին հարվածով Մպաբեն չիրացրեց իր հարվածն, ու այդ կերպ Ֆրանսիան դուրս մնաց հետագա պայքարից:
«Ցավում եմ չստացված 11 մետրանոց հարվածի համար: Գիտեմ, որ դուք` երկրպագուներդ, հիասթափված եք, ներողություն եմ խնդրում: Այս ամենը սպորտի մի մասն է, որն այդքան սիրում եմ»,-գրել է Մբապեն:
Եվրո-2020-ի քառորդ եզրափակիչում Շվեյցարիան կմրցի Իսպանիայի հավաքականի հետ: Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 2-ին:
Կարծիքներ