Եգիպտոսը BRICS-ին անդամակցելու հայտ է ներկայացրել
Կահիրեում ՌԴ դեսպան Գեորգի Բորիսենկոն հաստատել է, որ Եգիպտոսը BRICS-ին անդամակցելու հայտ է ներկայացրել:
Այս մասին դիվանագետը հայտնել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով ՝ ընդհանուր առմամբ Եգիպտոսը մեծ ցանկություն է դրսևորում Ռուսաստանի հետ առևտրի և տնտեսական համագործակցության այլ տեսակների զարգացման համար:
«Այժմ ընթանում է այդ առևտրային գործողություններում փոխադարձ հաշվարկների նոր մեխանիզմների կառուցման գործընթացը»- հավելել է դեսպանը:
Հիշեցնենք, որ BRICS-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդակցությունը տեղի է ունեցել հունիսի 2-ին Քեյփթաունում:
Կարծիքներ