Հրշեջները մարել են Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում բռնկված հրդեհը

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 14-ին, ժամը 12:41-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արծվանիկ գյուղի մոտակայքում՝ անասնագոմի տարածքում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող անասնագոմի տանիքում։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 13:52-ին, մարվել՝ 15:11-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 80 քմ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում