Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք
Արցախում փետրվարի 17-ին իրականացված 36 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝ մանրամասնելով,որ վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով 2021 թվականի ընթացքում իրականացվել է 2873 քաղաքացու հետազոտություն, որից 499-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2383 դեպք: Կատարվել է 20 հազար 321 թեստավորում»,-նշել են նախարարությունից՝ հորդորելով պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող միջոցները:
Կարծիքներ