Դուք խաբվել եք. ՌԴ ՊՆ-ն դիմել է «Վագներ»-ի գրոհայիններին

Դուք խաբվել եք. ՌԴ ՊՆ-ն դիմել է «Վագներ»-ի գրոհայիններին

ՌԴ պաշտպանության նախարարությունը դիմել է «Վագներ» գրոհային ջոկատների մարտիկներին՝ հայտարարելով, որ նրանց խաբել են Եվգենի Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության մեջ։

«Մենք դիմում ենք «Վագներ» գրոհային ջոկատների մարտիկներին. դուք խաբվել եք Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մասնակցության մեջ: Ձեր ընկերներից շատերը մի քանի ջոկատներից արդեն հասկացել են իրենց սխալը` օգնություն խնդրելով իրենց մշտական տեղակայման վայրեր անվտանգ վերադառնալու հնարավորությունն ապահովելու հարցում: Մեր կողմից նման օգնություն արդեն իսկ ցուցաբերվել է բոլոր այն մարտիկներին ու հրամանատարներին, ովքեր դիմել են»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից:

«Վագներ»-ի մարտիկներին հորդորել են խոհեմություն դրսևորել և հնարավորինս շուտ կապ հաստատել պաշտպանության նախարարության կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում