Էկեք էս անգամ էդ նույն սխալը չգործենք. Արամազդ Ղալամքարյան

Էկեք էս անգամ էդ նույն սխալը չգործենք. Արամազդ Ղալամքարյան

Էս ելույթի կարեւորությունը, վախենամ, դեռ բավարար չափով չի գիտակցվում։

Իր բովանդակությամբ, ասելիքով ես այն կդնեի Հրանտ Մաթեւոսյանի «Մեծամոր»-ի ու «Թափանցիկ օրվա», Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղության» ու 98-ի հունվարին ԱԽ ընդլայնված նիստում ելույթի, Վազգեն Սարգսյանի՝ 1999-ի սեպտեմբերին Հայաստան-Սփյուռք համաժողովում ունեցած ելույթի, Վանոյի «Ձեռքդ ետ տար ցավի վրայիցի» ու Վազգենին գրված մարգարեական նամակի, Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքի» հետ նույն շարքում։

Ասողը մեր երկրի ղեկավարն ա։ 
նախ, ես չեմ հիշում գեթ մեկ դեպք անցյալից, երբ մեր երկրի ղեկավարը նման մասշտաբի սխալների գործման մասին խոսում ա հրապարակայնորեն ու ստանձնում պատասխանատվություն։ երկրորդ, ես չեմ հիշում որեւէ այլ դեպք մեր անցած 30 տարվա պատմությունից, երբ մտածողության ու քաղաքական կուրսի նման մասշտաբի փոփոխության մասին խոսում ա երկրի ղեկավարը ու... մնում իշխանության (կամ՝ կենդանի)։

Էս ելույթով Նիկոլը նաեւ դիմեց իրեն սթափ ու իրատեսորեն դատելու ունակ համարող յուրաքանչյուրիս՝ թիկունք կանգնելու ու մեր երկրի մեջքը ուղղելու գործում իրեն ու իր թիմին մենակ չթողնելու խնդրանքով, կոչով։ մենք, որպես հանրույթ, մի անգամ, 1997-98-ին, արդեն գործել ենք էդ սխալը, երբ չենք սատարել երկրի ղեկավարին, երբ նա փորձում էր երկիրը տանել իրատեսության, սթափության, իրական անկախության, բարեկեցության, խաղաղ գոյակցության ճանապարհով։

Էկեք էս անգամ էդ նույն սխալը չգործենք։

Արամազդ Ղալամքարյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում