Տաշիրում և Ստեփանավանում խուզարկում են Կարապետյանների աջակիցների բնակարանները
Լոռու մարզային քննչական վարչությունում հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ: Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Մեր տեղեկություններով՝ Տաշիրում և Ստեփանավանում խուզարկվում են Կարապետյանների աջակիցներ Վրույր Այվազյանի, Անդրանիկ Գևորգյանի, Վահե Դավթյանի և Արսեն Միկոյանի բնակարանները։


Կարծիքներ