ԱՄՆ-ն մեկ ամսվա ընթացքում Կիևին կուղարկի 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն

ԱՄՆ-ն մեկ ամսվա ընթացքում Կիևին կուղարկի 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն

ԱՄՆ-ն ակնկալում է Ուկրաինային  800 միլիոն դոլարի փաթեթի շրջանակում տրամադրվող ամբողջ ռազմական օգնությունը մեկ ամսվա ընթացքում ավարտել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին  ասել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան։

Ինչպես նշել է պաշտոնյան, արտերկիր ռազմական օգնություն ուղարկելը, որպես կանոն, իրականացվում է դաշնային կառավարության կողմից պաշտոնական հաստատումից 3-4 օր հետո։

«800 միլիոնանոց փաթեթի առաքումն ավարտելու համար մեզանից ընդհանուր առմամբ կպահանջվի մինչև չորս շաբաթ»,-ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում