Եվս 4 հիվանդ Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է ՀՀ տարբեր բուժկենտրոններ
Եվս 4 հիվանդ Կարմիր խաչի ուղեկցությամբ այսօր Արցախից տեղափոխվել է ՀՀ տարբեր բուժկենտրոններ:
ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հիվանդներն ունեն «Ձախակողմյան հիդրոնեֆրոզ», «Հղիություն I, 13 շաբաթական, քրոմոսոմային տրիսոմիայի բարձր ռիսկ՝ Դաունի համախտանիշ, հիպոթիերոզ», «Աջ կրծքագեղձի մուլտիցենտրիկ քաղցկեղ» և «Անհասների ռետինոպաթիա IV-V աստիճան, ծիածանաթաղանթի ռուբիոզ, եղջերաթաղանթի պղտորում, լեյկոկորիա, աֆակիա» ախտորոշումներ:
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 28 հիվանդ։
Կարծիքներ