«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Էներգակիրները թյուրքական բարեկամության հիմքում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Էներգակիրները թյուրքական բարեկամության հիմքում

«Տարածաշրջանում տեղի են ունենում գործընթացներ, որոնցից Հայաստանը դուրս է մնում։ Էներգետիկ եւ տնտեսական շահերը ձեւավորում են քաղաքական օրակարգեր եւ հիմք են այնպիսի վերադասավորումների համար, որոնց տիրույթում հայկական օրակարգը չի տեղավորվում։ Անկարայում փետրվարի 23-ին հանդիպելու են Թուրքիայի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարներ Մեվլութ Չավուշօղլուն, Ջեյհուն Բայրամովն ու Ռաշիդ Մերեդովը։ Երեք երկրների ԱԳ նախարարների քննարկման թեմաներից մեկը կլինի Թուրքմենստանի էներգետիկ ռեսուրսները Եվրոպա տանելու հարցը։ Նման զարգացման հնարավորությունը հավանական դարձավ այն բանից հետո, երբ այս տարվա հունվարի 21-ին Աշխաբադում Թուրքմենստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Կասպից ծովի «Դոստլուկ» հանքավայրի համատեղ հետախուզման, արդյունահանման եւ յուրացման համար։

Էներգետիկ համաձայնագիրը, բնականաբար, ողջունվել է Թուրքիայի կողմից, եւ այն հանգամանքը, որ այսօր հարցի քննարկումը տեղի է ունենում Անկարայում, ցույց է տալիս այս երկրի ներգրավվածությունը։ Թուրքիան այսպիսով կարողանալու է իր վերահսկման տակ պահել Կասպից ծովից եւ Կենտրոնական Ասիայից եկող էներգահոսքերը։ Վիճահարույց հարցերի շուրջ Աշխաբադի եւ Բաքվի դիրքորոշումների մոտեցնման ուղղությամբ Անկարայի ջանքերը լիովին տեղավորվում են պանթուրանական ծրագրի շրջանակներում...»:

                               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում