ՈՒկրաինան չի կատարել ԱՄՀ պահանջնեևը . ՈՒկրաինայի նապագահ

ՈՒկրաինան չի կատարել ԱՄՀ պահանջնեևը . ՈՒկրաինայի նապագահ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիեւը չի կատարել Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջները, դրա համար էլ չի ստացել հիմնադրամի հերթական հատկացումը։ Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան հույս ունի, որ այդ հատկացումը կստանա մինչեւ տարեվերջ։ Չկատարված պահանջների շարքում է Արդարադատության բարձրագույն խորհրդի ստեղծումը։

Զելենսկին նախորդ իշխանություններին ակնարկելով ասել է, որ ԱՄՀ-ին տարիներ շարունակ կերակրել են այն բանով, որ Արդարադատության բարձրագույն խորհրդի ստեղծումն ապահովող օրենք կլինի, սակայն չկա, ու հիմա իր վարչակազմը ինչ որ բաներ ստիպված է արագ անել, իրավիճակը շտկելու համար

Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ ԱՄՀ առաքելությունն ավարտել է իր աշխատանքները Ուկրաինայում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում