Հավերցը համաձայնություն է տվել տեղափոխվել Արսենալ

Հավերցը համաձայնություն է տվել տեղափոխվել Արսենալ

«Չելսիի» հարձակվող Կայ Հավերցը կարող է կարիերան շարունակել «Արսենալում»։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը՝ հղում անելով լրագրող Ֆաբրիսիո Ռոմանոյին։

Ըստ աղբյուրի՝ գերմանացին համաձայնել է տեղափոխվել «զինագործների» ճամբար։ Սպասվում են բանակցություններ լոնդոնյան թիմերի միջեւ։

«Բավարիան» տեղեկացվել է Հավերցի ցանկության մասին, սակայն դեռևս ոչ մի փորձ չի կատարել ֆուտբոլիստին ձեռք բերելու համար: «Ռեալը» հետաքրքրված չէ գերմանացու տեղափոխությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում