Իտալիայի հաշմանդամների հարցերով նախարարը հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին
Իտալիայի հաշմանդամների հարցերով նախարար Ալեսանդրա Լոկատելլին, Հայոց ցեղասպանության մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հիշեցնելով, այն մարդկության դեմ հանցագործություն է որակել:
«108 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից՝ մարդկության դեմ հանցագործությունից, որը սկսվեց 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ թուրքական իշխանությունները որոշեցին իրականացնել տեղահանություններ ու զանգվածային ջարդեր՝ բնաջնջելով ավելի քան մեկուկես միլիոն մարդու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է նա։
Կարծիքներ