Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություն չորս մարզերում. մեկ շաբաթում հայտնաբերվել է 1278 խախտում
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները ապրիլի 17-ից 24-ն Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1278 խախտում։
Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 27 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 17 վարորդ։ 12 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 6-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 54-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։
Ըստ աղբյուրի՝ նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։
Կարծիքներ