ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ նոր պատժամիջոցներ կկիրառվեն «Ռուսաստանի ավելի քան 500 թիրախների նկատմամբ»

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ նոր պատժամիջոցներ կկիրառվեն «Ռուսաստանի ավելի քան 500 թիրախների նկատմամբ»

Վաշինգտոնի նոր հակառուսական պատժամիջոցներն ուղղված են լինելու «ավելի քան 500 թիրախների» դեմ։ Այդ մասին Reuters-ին ասել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն 

Նա ասել է, որ սահմանափակումներն ուղղված են լինելու ռուսական ռազմարդյունաբերական համալիրին, ինչպես նաև երրորդ երկրների ընկերություններին, որոնք «օգնում են դյուրացնել Ռուսաստանի մուտքը դեպի իրեն անհրաժեշտ ապրանքներ»:

Ադեյեմոն հավելել է, որ Վաշինգտոնը «հանձնառու է պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին» Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության և Ալեքսեյ Նավալնիի մահվան համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում