Գյումրիում հրդեհի հետևանքով ծխահարվածների վիճակը բավարար է․ հոսպիտալացվել է միայն մեկ երեխա

Գյումրիում հրդեհի հետևանքով ծխահարվածների վիճակը բավարար է․ հոսպիտալացվել է միայն մեկ երեխա

Գյումրիում հրդեհի հետևանքով տուժածների վիճակը բավարար է, հոսպիտալացված է մնում միայն մեկ երեխա։ Այս մասին SHANTNEWS-ին հայտնել է Գյումրիի Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի փոխտնօրեն Հասմիկ Խաչատրյանը։

Ըստ նրա տուժածների մոտ հրդեհի հետևանքով այրվածքներ չկան։

Հիշեցնենք՝ անցած գիշեր հրդեհ է բռնկվել Գյումրիի Բուլվարային թաղամասի բարձրահարկերից մեկում։ Դեպքի վայր են մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակելի շենքի 9-րդ հարկում։ Այրվել է շքամուտքում կուտակված կենցաղային աղբը և մալուխ: Հրդեհը մեկուսացնելու և հանգցնելու համար փրկարարներից մեկ ժամից ավելին է պահանջվել։

Հրդեհի հետևանքով տուժել է 5 մարդ՝ 2 մեծահասակ և 3 երեխա։ Նրանք ծխահարման ախտանշաններով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն և Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց։ Նրանց մոտ ախտորոշվել է էկզոգեն թունավորում՝ ծխից։ Մեծահասակների և երկու երեխաների վիճակը բժիշկները գնահատել են բավարար։ Նրանք հիվանդանոցից դուրս են գրվել, իսկ 2008 թվականին ծնված երեխայի վիճակը գիշերը գնահատվել է ծանր, նա հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունքում։ Իսկ առավոտյան արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում