Էստոնիան դադարեցրել Է ՌԴ քաղաքացիների մուտքը երկիր եւ նրանց այցագրեր տալը
Էստոնիայում օգոստոսի 18-ին ուժի մեջ Է մտնում սահմանափակման մասին կառավարության կարգադրությունը, որը վերաբերում Է Ռուսաստանի քաղաքացիներին այցագրեր տալուն եւ շենգենյան այցագրով Էստոնիա նրանց մուտքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք տեսնում ենք Ռուսաստանի քաղաքացիների թվի զանգվածային աճ, որոնք հատում են Էստոնիայի սահմանը կամ ժամանում Էստոնիա,-հայտարարել Է արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեյնսալուն:-Զանգվածաբար Էստոնիա այցելելու կամ Էստոնիայի տարածքով Եվրոպա մեկնելու հնարավորությունը չի համապատասխանում մեր կողմից սահմանված պատժամիջոցների Էությանը: Պատժամիջոցներ սահմանելով՝ Էստոնիան ցանկանում Էր, որպեսզի ագրեսոր պետությունը նաեւ առանձին քաղաքացիների մակարդակով հնարավորություն չունենա սովորական կյանքը շարունակել միջազգային մակարդակով»:
Ռեյնսալուն հավելել Է, որ «ագրեսոր երկրի քաղաքացիների նկատմամբ կչեղարկվեն նաեւ աշխատանքի, ուսման կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով այցագրեր տալու ավելի վաղ գործող բացառությունները»: Կառավարությունը որոշել Է բացառության կարգով մեկ տարով երկարացնել այն ուսանողների կեցության վկայագիրը, որոնց դա հարկավոր Է Էստոնական բուհերում ուսումն ավարտելու համար: Առաջվա պես Էստոնիա կարող են ժամանել Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիները, որոնք ունեն Էստոնիայում բնակվելու երկարաժամկետ կեցության վկայագիր, նրանք, ովքեր Էստոնիայում ունեն մերձավոր ազգականներ, Էստոնիայում աշխատող դիվանագետները եւ նրանց ընտանիքի անդամները, այն աշխատողները, որոնք կապված են բեռների եւ ուղեւորների միջազգային փոխադրումների հետ, ինչպես նաեւ այն մարդիկ, որոնք Էստոնիա են ժամանում հումանիտար պատճառներով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ