Լուկաշենկոն Ռոման Գոլովչենկոյին վարչապետ է նշանակել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռոման Գոլովչենկոյին նշանակել է Բելառուսի վարչապետ: Երկրի ղեկավարը համապատասխան հրամանագիրը ստորագրել է օգոստոսի 19-ին, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն՝ հղում անելով երկրի նախագահի մամուլի ծառայությանը:
Ալեքսանդր Լուկաշենկոն մեկ այլ հրամանագրով կառավարության անդամներ է նշանակել.
Նիկոլայ Սնոպկով - առաջին փոխվարչապետ,
Վլադիմիր Կուխարեւ - փոխվարչապետ,
Յուրի Նազարով - փոխվարչապետ,
Իգոր Պետրիսենկո - փոխվարչապետ,
Ալեքսանդրա Սուբբոտինա - փոխվարչապետ,
Վլադիմիր Կոլտովիչ - հակամենաշնորհային կարգավորման եւ առեւտրի նախարար,
Ռուսլան Պարկամովիչ - ճարտարապետության եւ շինարարության նախարար,
Յուրի Կարաեւ - ՆԳ նախարար,
Անդրեյ Խմել - բնակարանային եւ կոմունալ ծառայությունների նախարար,
Վլադիմիր Կարանիկ - առողջապահության նախարար,
Վլադիմիր մակեյ - արտաքին գործերի նախարար,
Իգոր Լուցկի - տեղեկատվության նախարար,
Յուրի Բոնդար - մշակույթի նախարար,
Վիտալի Դրոժժ - անտառտնտեսության նախարար,
Վիկտոր Խրենին - պաշտպանության նախարար,
Իգոր Կարպենկո - կրթության նախարար,
Սերգեյ Նալիվայկո - հարկերի եւ տուրքերի հարցերով նախարար,
Վլադիմիր Վաշչենկո - արտակարգ իրավիճակների նախարար,
Անդրեյ Խուդյիկ - բնական պաշարների եւ շրջակա միջավայրի պաշտպանության նախարար,
Պյոտր Պարխոմչիկ - արդյունաբերության նախարար,
Կոնստանտին Շուլգան - կապի եւ տեղեկատվության նախարար,
Իվան Կրուպկո - գյուղատնտեսության եւ սննդի նախարար,
Սերգեյ Կովալչուկ - սպորտի եւ տուրիզմի նախարար,
Ալեքսեյ Ավրամենկո - տրանսպորտի եւ կապի նախարար,
Իրինա Կոստեւիչ - աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար,
Յուրի Սելիվերստով - ֆինանսների նախարար,
Ալեքսանդրա Չերվյակովա - էկոնոմիկայի նախարար,
Վիկտոր Կարանկեւիչ - էներգետիկայի նախարար,
Օլեգ Սլիզեւսկի - արդարադատության նախարար,
Վալերի Վակուլչիկ - պետական անվտանգության հանձնաժողովի նախագահ,
Դմիտրի Պանտուս - պետական ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ,
Դմիտրի Մատուսեւիչ - պետական գույքի կոմիտեի նախագահ,
Ալեքսանդր Շումիլին - գիտության եւ տեխնիկայի պետական կոմիտեի նախագահ,
Վալենտին Տատարիցկի - ստանդարտների պետական հանձնաժողովի նախագահ,
Անատոլի Լապո - պետական սահմանային հանձնաժողովի նախագահ,
Յուրի Սենկո - մաքսային պետական կոմիտեի նախագահ:
Կարծիքներ