Խոշոր հրդեհ՝ Ստեփանակերտում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Արցախում օգոստոսի 15-ին ժամը 16:29-ին ծառայության 911 ահազանգման կենտրոնում Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել՝ Մ.Մաշտոցի 3 հասցեում բռնկված հրդեհի մասին: Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու և բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասի 4 մարտական հաշվարկ՝ մեկ ավտոսանդուղք, և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը: Հաղորդագրությունը փոխանցվել է նաև «Արցախէներգո» և «Արցախգազ» ՓԲ ընկերություններին, ԱՆ «Շտապ բժշկական օգնություն կայան» ՓԲԸ-ին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՆԳՆ ԱԻՊ ծառայությունից:
Անհրաժեշտության դեպքում հրշեջ փրկարարներին ջրով ապահովելու նպատակով կանչի վայր է եկել «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ ավտոմեքենան: Նախնական տվյալներով այրվել է Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոց 3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի տանիքում առկա շինությունը և ներսում գտնվող կենցաղային պարագաներ: Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 18 :04-ին մարվել՝ ժամը 19:00-ին: Դեպքի վայրում աշխատել են ՆԳ նախարարության ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանը և ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը: Ստուգմամբ զբաղվում է ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
Կարծիքներ